ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր հոնորարների մի մասը հատկացրել է բարեգործությանը: Ավելի վաղ Նևադայի համալսարանի ուսանողները Քլինթոնին խնդրել էին չընդունել 225 հազար դոլար հոնորարը և այն տրամադրել համալսարանի կարիքների համար: Ըստ ակտիվիստների՝ այդ գումարով հնարավոր է կրթաթոշակ տրամադրել 225 ուսանողի, որը նրանց թույլ կտա նվազեցնել վճարովի կրթության բեռը: Նախկին պետքարտուղարը նշել է, որ դասախոսություններով իր վաստակած ողջ գումարը անցնում է Քլինթոնների հիմնադրամին և «ուղղվում է աշխատանքին, որը փոխում և փրկում է կյանքեր»: