ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 7-8-ին կլինի Սլովենիայում և Բուլղարիայում։ Այցի օրակարգում «Հարավային հոսք» գազատարի հարցն է։ Նախատեսվում է գազատարով ռուսական գազն անցկացնել Սև ծովով Բուլղարիա, Սերբիա, Սլովենիա, Հունգարիա և Ավստրիա, սակայն ծրագիրը ձգձգվում է Բրյուսելի պատճառով, քանի որ գազատարը կարող է խախտել Եվրամիության հակամենաշնորհային օրենքները: