Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հիլարի Քլինթոնը Բեռլինում է

Հիլարի Քլինթոնը Բեռլինում է
07.07.2014 | 12:16

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ՈՒկրաինայում շարունակվող ճգնաժամի համապատկերում արևմտյան երկրների ղեկավարները պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հստակ ազդանշան» հղեն, գրում է Deutsche Welle-ը: «Ես կարծում եմ, որ նա կարող է վտանգավոր լինել: Պուտինի նման մարդը միշտ մինչև վերջ է գնում»,- Քլինթոնի խոսքերը մեջբերում է Bild am Sonntag թերթը: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը Բեռլինում ներկայացնում է իր հուշերի գիրքը, որտեղ գրել է նաև Ռուսաստանի առաջնորդի հետ հարաբերությունների մասին: Քլինթոնը կարծում է, որ «ՈՒկրաինայում ներկայիս ագրեսիային» պատասխան պետք է դառնա արևմտյան երկրների միասնական դիրքորոշումը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքական առաջնորդը վերաձևի Եվրոպայի հետպատերազմյան սահմանները»,- հայտարարել է նա:
Նախկին պետքարտուղարի և ԱՄՆ-ի հաջորդ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի խոսքերով՝ ուկրաինացիների մեծ մասը կցանկանար ապրել անկախ երկրում, որը կամուրջ կհանդիսանար Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ