Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կինը արդեն պիտի ճեղքի ապակե առաստաղը

Կինը արդեն պիտի ճեղքի ապակե առաստաղը
07.07.2014 | 12:22

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Դժվար որոշումներ» գրքի գերմաներեն տարբերակի շնորհանդեսին Բեռլինում ասել է, որ արդեն ժամանակն է՝ ԱՄՆ-ը կին նախագահ ունենա առաջին անգամ: «Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք արդեն, որ կինը ճեղքի ապակե առաստաղը»,-ասել է նա Bild-ին տված հարցազրույցում: Նախագահական ընտրություններին իր մասնակցության որոշումը Հիլարի Քլինթոնը կընդունի 2014-ի վերջին կամ 2015-ի սկզբին:
Քլինթոնն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ դժվար ժամանակներում երկիրը կառավարելու ունակությանը. «Նա իր ուսերի վրա Եվրոպան դուրս բերեց բարդ իրավիճակներից»:
Նախկին առաջին տիկինը համարվում է ամենահավանական թեկնածուներից մեկը 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Մայիսին սոցիոլոգիական Ipsos ընկերությունը հաղորդել է, որ հարցումների տվյալներով՝ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը Քլինթոնին համարում է ամենահավանական հաղթողը: 66-ամյա Հիլարի Քլինթոնը դեռ որոշում չի ընդունել:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ