Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ձգձգվող դատ

Ձգձգվող դատ
07.07.2014 | 17:36

Մեկ տարի առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանության գործով դատը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 4-ին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կրկին հետաձգվել է սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի վատառողջության պատճառով:

Այդ մասին irates.am-ին տեղեկացրեց Արտակ Բուդաղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Դատը նշանակվել է օգոստոս ամսին, սակայն հայտնի չէ օրը:

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ