Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալիև. «Միջազգային իրավունքի անգործությունը և ուժային գործոնի հիմնական դերը չեն բացառում հարցի լուծումը ռազմական ճանապարհով»

Ալիև. «Միջազգային իրավունքի անգործությունը և ուժային գործոնի հիմնական դերը չեն բացառում հարցի լուծումը ռազմական ճանապարհով»
08.07.2014 | 10:57

Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը բանակաշինության ոլորտում ճիշտ է: Ըստ apa.az-ի այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրի դիվանագիտական կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ալիևն ասել է, թե Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն առանձնանում է իր սկզբունքայնությամբ և անկախությամբ: «Ադրբեջանի հաջող զարգացումը և մեր տնտեսական անկախության լիովին ապահովումը վերջին տարիներին մեզ թույլ է տվել մեր խոսքն ասել միջազգային ասպարեզում և պաշտպանել մեր շահերը»,-ասել է Ալիևը: Ըստ Ալիևի՝ «Ադրբեջանի միջազգային իմիջը շատ դրական է»: Կապված ԼՂ հակամարտության հետ Ալիևն ասել է, թե հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունքներ չկան: Նա նշել է, թե Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, և հայտարարել, թե «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև միջազային իրավունքի անգործունակությունը և ուժային գործոնի հիմնական դերը չեն բացառում հարցի լուծումը ռազմական ճանապարհով»: «Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դիվանագետների գործունեությունը, առաջին հերթին, պետք է ուղղվի իրականության քարոզչությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի և Երևանի խանության հետ: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծում կտրականապես անհնար է, և Ադրբեջանը դա թույլ չի տա»,-նշում է կայքը:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ