Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բուլղարիան կողմ է «Հարավային հոսքին»

Բուլղարիան կողմ է «Հարավային հոսքին»
08.07.2014 | 12:10

Բուլղարիան կողմ է իր տարածքում «Հարավային հոսք» գազատարի շինարարությանը՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Քրիստիան Վիգենինը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցութուններից հետո: Նշվել է, որ գազատարը կառուցվելու է եվրոպական օրենսդրությանը համապատասխան: Ռուսաստանն ընդգծում է «Հարավային հոսք» գազամուղի կառուցման անհրաժեշտությունը նախանշված ժամկետներում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիգենինի հետ համատեղ ասուլիսում: «Մենք ընդգծել ենք նախանշված ժամկետներում «Հարավային հոսք»-ի կառուցման անհրաժեշտությունը և պատրաստ ենք այդ նպատակներով շարունակելու կառուցողական երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ինչպես նախագծի անդամ-երկրների, այնպես էլ Եվրահանձնաժողովի»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է զարգացնելու համագործակցությունը բուլղարացի գործընկերների հետ այլ էներգետիկ նախագծերի շուրջ: Եվրահանձնաժողովը հունիսի 3-ին խնդրել էր Բուլղարիային կասեցնել գազատարի շինարարությունը, հինգ օրից կառավարությունը դադարեցրել էր կառուցումը: Բուլղարիայի օրինակին հետևել էր և Սերբիան: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր չէ գազատարից հրաժարվելու և եվրոպացիները պարտավոր են Հունգարիան գազով ապահովելու այլընտրանքային տարբերակ առաջարկել, եթե արգելակում են շինարարությունը:
Սերբիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ «Հարավային հոսք»-ի առաջնահերթության մասին է խոսել և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Դրանցից ամենակարևորը Սերբիայի տարածքում «Հարավային հոսք»-ն է: Որ դա առաջնահերթ ծրագիր է, շատ կարևոր, բոլորիս ակնհայտ դարձավ, այդ թվում և` ՈՒկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կոնտեքստում: Հուսով եմ՝ այն կնպաստի մոտակա տասնամյակներում եվրոպացի սպառողներին ռուսական գազի մատակարարման հուսալիության ապահովմանը»,- ասել է Մեդվեդևը:
Եվրահանձնաժողովը կարծում է, որ կառուցվող գազատարը չի համապատասխանում Երրորդ էներգափաթեթին՝ մագիստրալ գազատարների սեփականատեր ԵՄ տարածքում չեն կարող լինել գազ արդյունահանող ընկերութունները:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ