Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բիձինա Իվանիշվիլին քաղաքականություն է վերադառնում իբրև թոք-շոուի հեղինակ

Բիձինա Իվանիշվիլին քաղաքականություն է վերադառնում իբրև թոք-շոուի հեղինակ
08.07.2014 | 12:12

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է թոք-շոու վարել վրացական հեռուստաընկերության եթերում: GDS հեռուստաընկերությունը զբաղվում է նախագծի մշակմամբ: Իվանիշվիլին կներկայանա ոչ միայն որպես «սոցիալ-ճանաչողական թոք-շոուի» վարող, այլև հեղինակ: GDS-ի եթերում մեծ մասամբ ժամանցային ծրագրեր են, նախկին վարչապետի մասնակցությամբ թոք-շոուի թողարկման համար ընկերությունը պատրաստ է փոխել հեռարձակման ձևաչափը: Բովանդակության և այլ մասնակիցների մասին ոչինչ չի հաղորդվում: Ենթադրաբար, թոք-շոուն եթեր դուրս կգա հոկտեմբերին: GDS հեռուստաընկերությունը պատկանում է Բերե Իվանիշվիլուն` Բիձինա Իվանիշվիլու որդուն:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ