Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հնարավոր է արձագանքի մեղադրական այն հայտարարություններին, թե բրիտանական ընկերությունները Սիրիային վաճառել են քիմիկատներ, որոնք կարող էին հետագայում օգտագործվել թունավոր զարինի արտադրության մեջ:
BBC-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի Մեծ Բրիտանիան եղել է Սիրիա քիմզենքի արտադրության մեջ գործածվող երկու առավել կարևոր քիմիական նյութերի միակ մատակարարը:
Նշենք, որ զարինի օգտագործման հետևանքով Սիրիայի եռամյա պատերազմի ընթացքում հազարավոր մարդիկ են մահացել: