«Ղարաբաղյան ստատուս քվոն ավելի վտանգավոր է դառնում»՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:
Թվիթերում գրառման մեջ ՈՒորլիքը տեղեկացրել է, որ մեկնում է Վաշինգտոնից՝ հանդիպելու Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ և քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը:
Ղարաբաղյան խնդրի շուրջ մի հանդիպում էլ անցկացվել է Մոսկվայում: ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիյուին, քննարկվել են հակամարտության կարգավորման հրատապ հարցերը և համանախագահող երկրների հետագա քայլերի համակարգումը: