Մոսկվան Թբիլիսիին առաջարկել է վերականգնել Մոսկվա-Թբիլիսի և այլ ուղղություններով կանոնավոր ավիաչվերթերը: BBC-ի փոխանցմամբ՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների ավարտին ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Ընդգծվել է մոտ ապագայում երկու երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնմանն ուղղված համատեղ աշխատանքների կարևորությունը: Ռուսական կողմն առաջարկել է փոխանակել սեպտեմբերի 15-ից կանոնավոր չվերթերի վերականգնման համապատասխան նոտաները, իսկ հետագայում՝ նաև այլ ուղղություններով»:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցվել է 2006-ին՝ վրաց-օսական պատերազմի պատճառով, ապա 2008-ին վերականգնվել է որոշակի ժամանակով և կրկին դադարեցվել: