Հայաստանի և ՈՒրուգվայի նախագահների հանդիպման ավարտին ստորագրվել են հայ-ուրուգվայական համագործակցության նոր համաձայնագրեր ՝ ՀՀ կառավարության և ՈՒԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ՈՒԱՀ կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, ՀՀ և ՈՒԱՀ միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՈՒԱՀ զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այցի արդյունքներով Հայաստանի և ՈՒրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն: