ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հինգշաբթի հուլիսի 10-ին արտակարգ նիստ կանցկացնի, որի թեման իրավիճակն է Մերձավոր Արևելքում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրազեկի Անվտանգության խորհրդի անդամներին տարածաշրջանում ընթացիկ իրադրության մասին, հետո քննարկումը կշարունակվի փակ դռների հետևում՝ հաղորդել է Deutsche Welle-ն: Նիստը հրավիրվել է արաբական և իսլամական պետությունների նախաձեռնությամբ, որոնք մտահոգ են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժման միջև կոնֆլիկտի սրմամբ: Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում թիրախների հրթիռակոծումն սկսվելուց ի վեր 68 մարդ է մահացել, որոնց երկու երրորդը խաղաղ բնակիչներ են, 400-ից ավելին` վիրավոր:
Իսրայելը զոհերի թվի մասին տեղեկություններ չի տվել: Համաձայն իսրայելական բանակի հաղորդման՝ հրթիռակոծվել է 300-ից ավելի օբյեկտ Գազայի հատվածում: