Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ազիմով. «Մինսկի խմբի ձևաչափը համապատասխանում է Ադրբեջանի շահերին»

Ազիմով. «Մինսկի խմբի ձևաչափը համապատասխանում է Ադրբեջանի շահերին»
10.07.2014 | 14:21

Վերջին մի քանի տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գործընթացը կենտրոնացրել են իրենց ձեռքում և խոչընդոտում են Մինսկի խմբի ողջ կազմի աշխատանքը: Ըստ apa.az-ի`այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Օրինակ՝ 2012-ին, երբ լրացավ Մինսկի գործընթացի 20 տարին, ես Մինսկի խմբի բարձր մակարդակի համաժողով անցկացնելու առաջարկով դիմել էի գործընկեր երկրներին և այլ պետությունների՝ նշելու համար այդ 20-ամյակը: Այս նախաձեռնությանը աջակցել էր մեր ղեկավարությունը: Սակայն հետո տեսանք, որ միջնորդներն այնքան էլ չեն ցանկանում: Հավանաբար, նրանց համար ավելի հարմար է իրենց աշխատանքն իրականացնել երեքով՝ առանց հանրության ուշադրությունը գրավելու: Բայց Մինսկի խմբի մյուս անդամները՝ Թուրքիան, Իտալիան, Շվեյցարիան, Գերմանիան և այլ երկրներ, հետաքրքրված են գործընթացով: Նրանց դիրքորոշումները հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա: Վատ չէր լինի Հայաստանին հասկացնել, որ իր դիրքորոշումը բոլորովին չի համապատասխանում միջազգային հանրության դիրքորոշմանը»,-ասել է Ազիմովը:
Փոխարտգործնախարարը նշել է, որ ինքը դեմ է Մինսկի խմբի ձևաչափի փոխարինմանը մեկ այլ ձևաչափով: «Նախ՝ Մինսկի խմբում ներկայացված են միջազգային հանրության ամենակարևոր դերակատարները: Երկրորդ, Մինսկի խմբի գոյությունը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993-ին ընդունված բանաձևերով: Այդ բանաձևերը հանդիսանում են մեր դիրքորոշումների հիմքը: Չի կարելի դիրքորոշումներին վերաբերվել ընտրովի հիմունքներով: Բանաձևերը պետք է պահպանեն իրենց նշանակությունը: Իսկ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը կվնասի այդ բանաձևերին: Վերջապես, Մինսկի խմբի ձևաչափը բացառում է գործընթացում ԼՂ հայերի մասնակցությունը, քանի որ այդ ձևաչափով ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հայերը կարող են մասնակցել գործընթացին միայն իրենց մակարդակում՝ որպես ԼՂ-ի համայնքներ: Նրանք չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացին, բայց կարող են հնչեցնել իրենց դիրքորոշումը»,-ասել է Ազիմովը: Նրա մեկնաբանմամբ՝ այդ է պատճառը, որ Մինսկի խմբի ձևաչափը համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի շահերին, այլև այլ երկրների, որոնք ներգրավված են այդ գործընթացում:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ