Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայտնաբերվել է հետախուզադիվերսիոն խումբ, որի անդամների մի մասը ձերբակալվել է

Հայտնաբերվել է հետախուզադիվերսիոն խումբ, որի անդամների մի մասը ձերբակալվել է
10.07.2014 | 14:49

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում: Խմբի անդամների մի մասը ձերբակալված է, մյուսները դիմել են փախուստի: Նախարարության տեղեկացմամբ՝ «Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ