Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«ՆԱՏՕ-Հայաստան հիմնական ուղղությունները սահմանվել են ճիշտ»

«ՆԱՏՕ-Հայաստան հիմնական ուղղությունները սահմանվել են ճիշտ»
10.07.2014 | 17:20

Այսօր «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» թեմայով սեմինարի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշեց, որ մինչ օր ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ իրականացրել է երեք անհատական ծրագիր: Այդ ծրագրերն, ըստ նրա, իրականացվում են փոխադարձ համաձայնությամբ: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը նշեց, որ ՆԱՏՕ-ի առանցքը եղել է կոլեկտիվ զսպման մեխանիզմը և դաշինքի յուրաքանչյուր անդամին սպառնալիքներից պաշտպանելը: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն դեռ 1994թ. անդամակցեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Դեսպանը մեկ առ մեկ թվարկեց, թե Հայաստանն ինչ ծրագրերի է մասնակցել, և դրանք որքանով են նպաստել ՀՀ-ի ժողովրդավարացմանը, բյուջետային թափանցիկությանը: Վերջին քսան տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն կողմնորոշվել է դեպի ահաբեկչություն: Դեսպանն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է անեքսիայի ենթարկել մեկ այլ երկրի, իրականացնել քարոզչություն, որը խախտում է համագործակցությունը: Նա բաց թողնված հնարավորություն համարեց ՆԱՏՕ-ՌԴ համագործակցությունը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելն իր խոսքում նշեց, որ ՆԱՏՕ-Հայաստան հիմնական ուղղությունները սահմանվել են շատ ճիշտ: ՀՀ-ի զինված ուժերում, ըստ դեսպանի, անցած քսան տարիների ընթացքում իրականացվել են բարեփոխումներ: Նա կարևոր է համարում ՀՀ-ի խորհրդարանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի աշխատանքներին, և ցանկություն հայտնեց, որ ՀՀ-ն շարունակի իր դժվար առաքելությունը, որը վերաբերում է միաժամանակ և՛ ՀԱՊԿ-ի անդամ լինելուն, և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելուն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ