Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջոն Թեֆթը՝ Ռուսաստանում ԱՄՆ հավանական դեսպան

Ջոն Թեֆթը՝ Ռուսաստանում ԱՄՆ հավանական դեսպան
11.07.2014 | 10:44

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան կնշանակվի դիվանագետ Ջոն Թեֆթը, ով նախկինում դեսպան է եղել Վրաստանում և ՈՒկրաինայում։

Հիշեցնենք՝ Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլը փետրվարին թողել է այդ պաշտոնը, որը զբաղեցնում էր 2011 թվականից։
Ռուս փորձագետները Թեֆթին համարում են «նարնջագույն հեղափոխությունների» մեծ վարպետ։
Երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Կրեմլը տվել է իր համաձայնությունը, և ուրեմն՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թեֆթի թեկնածությունը պետք է ներկայացնի Սենատում։
Ռուսական մամուլը գրում է, որ Կրեմլը, փաստորեն, իր համաձայնությունն է տվել հեղափոխությունների վարպետ համարվող Ջոն Թեֆթի թեկնածությանը, ինչն էլ վկայում է, որ պաշտոնական Մոսկվան չի ուզում ավելի վատացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
Դեռևս 2009 թվականին ուկրաինական «Сегодня» թերթին տված հարցազրույցում ամերիկացի դիվանագետն ասել էր, որ ինքը հակառուսական գործիչ չէ և պարզապես ուզում է, որպեսզի հետխորհրդային տարածաշրջանում բոլորը սովորեն ապրել և շփվել միմյանց հետ՝ հարգելով մեկը մյուսի ինքնիշխանությունը։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ