ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Իսրայելի և պաղեստինյան խմբավորումներին կոչ է արել անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ըստ նրա՝ ևս մեկ ռազմական հակամարտությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Բան Կի Մունը հատուկ նշել է, որ բռնությունից ամենից շատ տառապում են խաղաղ բնակիչները: Ավելի վաղ Եգիպտոսը բացել էր սահմանը Գազայի հատվածի հետ՝ վիրավորների տեղափոխման և բուժման համար: Ըստ պաղեստինյան ղեկավարության՝ վերջին մի քանի օրում զոհվել է ավելի քան 80 պաղեստինցի, իսկ մոտ 500-ը վիրավորվել են: Իսրայելը հայտարարել է, թե անցած գիշեր հատվածում ոչնչացվել է ավելի քան 100 նշանակետ, սակայն պաղեստինյան հրթիռները շարունակում են կրակել Գազայի տարածքից:
BBC-ի լրագրողի պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ սովորական օրերին Գազայի փողոցները լցված են մարդկանցով և մեքենաներով: Բոլոր խանութները փակ են, փողոցներում երբեմն շարժվում են «շտապօգնության» մեքենաները: Բնակիչների մեծ մասը վախենում է դուրս գալ տնից: Խաղաղ բնակչության մեջ աճում է զոհերի թիվը: