Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռիչարդ Միլզը կարող է լինել Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը

Ռիչարդ Միլզը կարող է լինել Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը
11.07.2014 | 12:22

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 10-ին Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում Միլզը կլինի ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը Հայաստանում: Նշենք, որ գործող դեսպանի՝ Ջոն Հեֆեռնի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարի: Ջոն Հեֆեռնը անդրադառնալով Միլզի թեկնածությանն իր թվիթերյան էջում գրել է. «Ռիկին ասել եմ, որ եթե հաստատվի, դա աշխարհում լավագույն աշխատանքն է»:

Ռիչարդ Միլզը Բեյրութում ԱՄՆ-ի փոխդեսպանն է 2012-ից: նա աշխատել է Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունում, պետդեպարտամենտում աշխատել է ԽՄ բաժնում, ապա՝ ԽՄ փլուզումից հետո եղել է Հայաստանի և Ադրբեջանի բաժնի պատասխանատուն: Միլզը տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ