Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորվել է զինծառայող, 1994 թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: