Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը անսպասելի մեկնել է Նիկարագուա

Պուտինը անսպասելի մեկնել է Նիկարագուա
12.07.2014 | 11:58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր լատինաամերիկյան շրջագայության ծրագիրը և անսպասելի մեկնել Նիկարագուա՝ չհայտարարված այցով: Մանագուայի օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Դանիել Օրտեգան: Ավելի վաղ փորձագետները չէին բացառել նախագահների հանդիպումը Հավանայում:
Ապրիլին ԶԼՄ-ները գրել էին, որ իբր Նիկարագուայի ղեկավարությունը մտադիր է Մոսկվային խնդրել ապահովելու Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև նոր ջրանցքի անցկացման հակաահաբեկչական անվտանգությունը: Տրանսպորտային այս զարկերակը պետք է այլընտրանք հանդիսանա Պանամայի ջրանցքին, որի վրա ԱՄՆ-ը պատմականորեն մեծ ազդեցություն ունի:

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ