Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անդրեյ Սլեպնյով. Հայաստանը Մաքսային միությանը կարող է անդամակցել 2014-ի ընթացքում

Անդրեյ Սլեպնյով. Հայաստանը Մաքսային միությանը կարող է անդամակցել 2014-ի ընթացքում
12.07.2014 | 22:06

Հայաստանը Մաքսային միությանը կարող է միանալ ընթացիկ տարում՝ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Կան բոլոր հնարավորությունները, որ Հայաստանը 2014-ին միանա Մաքսային միությանը։ Այստեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա և գրեթե որևէ հակասություն չի մնացել՝ պայմանագրին միանալու համար»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի համար «ճանապարհային քարտեզ» է ստեղծվել, որը պետք է մեծ թափ հաղորդի աշխատանքներին։ Նախարարը նշել է, որ Հայաստանը տարածքով մեկուսացված է Մաքսային միությունից, և պետք է հստակ աշխատել՝ ապրանքային հոսքերը վերահսկելու հնարավորության համար։

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ