ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը թվիթերյան գրառում է արել, որ Մինսկի խմբի համանախագահները միասնական տեսակետ ունեն Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում միասնական աշխատանքի համար: «Կարգավորումը հնարավոր է»,- գրել է ՈՒոռլիքը: Ամերիկացի համանախագահը, փաստորեն, հավաստել է, որ ձևաչափը շարունակում է գործել և երաշխավորվում է տարածաշրջանային կայունությունը: