Շարունակվում են ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքային հանդիպումները: Այս օրերին Շիրակի երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձոր քաղաքում են, որտեղ վերջիններս հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար կազմի հետ:
Հուլիսի 12-ին մարզային ՀՀԿ-ականները հանդիպեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հետ: Աշխատանքային մթնոլորտում ներկայացվեցին մինչ օրս կատարված աշխատանքները և կազմվեց հետագա անելիքների ծրագիրը:
Պատգամավորները պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին և առաջարկեցին դրանց լուծման տարբերակներ:
Այսօր կարևոր է մարզային երիտասարդությանը ակտիվորեն ներգրավելու բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում, և այդ համատեքստում նման ծրագրերը էական են, քանի դրանք հետագայում իրենց շարունակությունն են գտնում արդեն հենց մարզերում:
Ծրագրի 3 օրերի ընթացքում երիտասարդները կկիսվեն իրենց փորձով, կմրցեն մի շարք մարզաձևերում, կքննարկեն իրենց հուզող երիտասարդական խնդիրները, մարտահրավերները և հետագա անելիքները: