Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Կատարյալ ձախողում

Կատարյալ ձախողում
13.07.2014 | 13:28

Սփոփիչ կամ փոքր եզրափակիչն էլ անհաջող ավարտ ունեցավ Բրազիլիայի ընտրանու համար, որը, երրորդ տեղի համար պայքարում 3:0 հաշվով զիջեց Հոլանդիայի ընտրանուն: Վերջին երկու խաղում բրազիլացիները մրցակիցներին պարտվեցին ընդհանուր 10:0 հաշվով, ինչն աննխադեպ բան է աշխարհի հնգակի չեմպիոնների պատմության մեջ: Նախորդ առաջնության համեմատ մեկ քայլ նահանջ ապրեցին հոլանդացիները, սակայն սա այն դեպքն է, երբ շատերը կուզենային նման նահանջ ունենալ: Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, գերմանացիները կարող են պատմություն կերտել, եթե հաղթեն արգենտինացիներին, քանի որ դեռևս ոչ մի եվրոպական հավաքականի չի հաջողվել չեմպիոնության հասնել ամերիկյան մայրցամաքում անցկացված առաջնություններում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ