Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պորոշենկոն չի մեկնի Բրազիլիա

Պորոշենկոն չի մեկնի Բրազիլիա
13.07.2014 | 13:35

ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն չի մեկնի Ռիո դե Ժանեյրո՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Այս մասին հաղորդել է Պորոշենկոյի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ Պորոշենկոն հրավեր էր ստացել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆից՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության փակմանը: «Սակայն, հաշվի առնելով իրավիճակը, որն այսօր տեղի է ունենում ՈՒկրաինայում, պետության ղեկավարն իր համար անհնարին է համարում մեկնումը աշխարհի գավաթի եզրափակչին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ