Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սկոլարի. «Իմ ապագան կորոշի մեր ֆեդերացիայի նախագահը»

Սկոլարի. «Իմ ապագան կորոշի մեր ֆեդերացիայի նախագահը»
13.07.2014 | 13:36

Գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մեկնաբանել է իր թիմի երկրորդ ծանր պարտությունը աշխարհի առաջնությունում: «Մենք վատ ենք ավարտել մրցաշարը: Ես այնպիսի տպավորություն ունեմ, թե խաղը կարող էր շատ հաջող լինել մեզ համար, բայց մենք բաց ենք թողել արագ գոլ և դա խախտել է հավասարակշռությունը ոչ մեր օգտին: Չեմ կարծում, թե մենք վատ ենք խաղացել, և կարծում եմ, որ ֆուտբոլիստները արժանի են գովասանքի այն բանի համար, որին նրանք հասել են դաշտում: Թիմը պայքարել է և պահեր է ստեղծել»,-ասել է Սկոլարին:

«Իմ ապագան կորոշի մեր ֆեդերացիայի նախագահը: Մենք նախապես պայմանավորվել ենք, որ հենց մրցաշարն ավարտվի՝ անկախ նրանից, թե մենք կհաղթենք կամ կպարտվենք, մենք ղեկավարման ղեկը կփոխանցենք Ֆուտբոլի ասոցիացիայի տնօրեններին, ովքեր և որոշում կկայացնեն: Մենք պատրաստվում ենք ավարտել հաշվետվությունը, որպեսզի փոխանցենք այն նախագահին, ով գիտե ինչ անել հետո»,- նշել է Սկոլարին ասուլիսի ժամանակ: Սպասվում է, որ Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչը կլինի Տիտեն:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ