«Մենք ոչ մի շահ չենք տեսնում այն բանում, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի»,-հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Զարիֆն ասել է, թե միջուկային զենքի առկայությունը այլ երկրներին, ինչպես Պակիստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Իսրայելի պարագայում, չի ապահովել «իմունիտետ բռնության նկատմամբ»: Զարիֆն ասել է, թե Իրանն այսօր ուժեղ է, հարուստ և առավել զարգացած տարածաշրջանի իր հարևաններից, և այդ է պատճառը, որ Թեհրանին միջուկային զենք անհրաժեշտ չէ: