Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չի պատրաստվում վաղաժամկետ թողնել կանցլերի պաշտոնը, ինչպես նաև հերքել է տեղեկությունը, թե կզբաղեցնի ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Ցանկություն կա լավ աշխատելու ընթացիկ օրենսդրական ժամանակահատվածում, իսկ հետո կտեսնենք»,-ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ մտադիր է մնալու պաշտոնավարության ողջ ժամկետի ընթացքում: Նա բացառել է, որ 2018-ին կարող է զբաղեցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Դա հաստատ տեղի չի ունենա»,-ասել է Մերկելը:
Հիշեցնենք, որ գերմանական Der Spiegel-ը հղում անելով կուսակցական և կառավարական շրջանակներին՝ հաղորդել էր, թե Անգելա Մերկելը ծրագրում է կամավոր հեռանալ պաշտոնից՝ չսպասելով ընտրություններին կամ քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի փոփոխությանը: