Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պատերազմը վերսկսվելու դեպքում շատ արագ կավարտվի

Պատերազմը վերսկսվելու դեպքում շատ արագ կավարտվի
14.07.2014 | 12:45

Պատերազմը վերսկսվելու դեպքում կտևի մոտ մեկ ամիս և կավարտվի հայերի հաղթանակով: Մոտավորապես այսպիսի կանխատեսում է արել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում: Ազատամարտիկի խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում, մեր երկրի համար իրական վտանգը մենք ինքներս ենք, քանի որ միայն խոսում ենք և խոսքը գործի չի վերածվում:
Եղիազարյանի կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր համար դժվար հարցի առջև է կանգնած, քանի որ գիտակցում է պարտության հետևանքները. իշխանության, ունեցվածքի կորուստ: Եղիազարյանը կարծում է, որ այդ պաճառով էլ Ալիևը ձգձգում է ՝ իմանալով մեր երկրի ներքին քաղաքականությունը: «Նա նշել է, որ շուտով Հայաստանում հայ չի մնա, և ինքն իրեն կպարտվի»,-ասել է Եղիազարյանը: Վերջինիս մեկնաբանմամբ` պատերազմի վերսկսման դեպքում անգամ այն երկար չի տևի, միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին թույլ չի տա այն երկար ձգել, գուցե մի քսան օր կամ մեկ ամիս: «Պատերազմը շատ արագ կավարտվի»,-ասել է Եղիազարյանը:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ