Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իտալիային մեղադրում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին հակադրվելու մեջ

Իտալիային մեղադրում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին հակադրվելու մեջ
14.07.2014 | 16:56

Արևմտյան քաղաքագետները մեղադրում են Իտալիային այն բանում, որ Հռոմն արգելակում է Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու պրոցեսը:

Ավելի վաղ կոշտ գծին դեմ էր արտահայտվում Գերմանիան, որը Եվրոպայում ՌԴ-ի բիզնես գործընկերն է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հաջողվել էր խափանել պրոռուսական տրամադրությունները Գերմանիայի արտգործնախարարությունում, և Բեռլինի գիծը դարձել էր ավելի կոշտ:
ԵՄ-ում Իտալիայի ներկայացուցիչ Ստեֆանո Սանինոն շտապել էր հերքել այդ տեղեկությունը: Նրա խոսքերով` իտալացի վարչապետ Մաթեո Ռենցին հավաստիացրել է Մերկելին, որ Իտալիայի դիրքորոշումն ամբողջությամբ համապատասխանում է Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշմանը. պատժամիջոցներն անհրաժեշտ են, բայց դրանք պետք է կիրառել աստիճանաբար:
Իտալիան հզորությամբ ՌԴ-ի երկրորդ գործընկերն է Եվրոպայում: Անցյալ տարի ՌԴ-ի ապրանքափոխանակությունից Իտալիան շահել է 30 միլիարդ եվրո:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ