ՈՒկրաինայի նախագահը Եվրամիությանը հորդորել է գնահատական տալ Ռուսաստանի հետ սահմանին ծանր հրետանու առկայությանը և ռուսական զինուժի սանձազերծած պատերազմական գործողություններին: Պետրո Պորոշենկոն պահանջել է ազատել Ռուսաստանում գերեվարված ու ձերբակալված ուկրաինացիներին: ՈՒկրաինայում ռուսամետ ապստամբները անցած գիշեր գրավել են Լուգանսկի օդանավակայանը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանի տարածքում մեծամասշտաբ հրդեհ է բռնկվել: