Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրաքը պետք է մնա միասնական պետություն

Իրաքը պետք է մնա միասնական պետություն
14.07.2014 | 17:03

Իրաքը, որտեղ վերջերս ակտիվացել են սուննի ծայրահեղականները, պետք է մնա միասնական պետություն՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը ամերիկյան NBC հեռուստաալիքի հետ ունեցած հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ Իրաքի պահպանումը՝ որպես միասնական պետություն, համապատասխանում է բոլորի, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի շահերին և կնպաստի տարածաշրջանում կայունության պահպանմանը»,- հայտարարել է Զարիֆը։
Նա հարևան երկրի մասնատմանը միտված գործողությունները անհեռատես է համարում և կարծում է, որ ի վերջո կվնասեն նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում։ Զարիֆը վստահ է, որ գրագետ քաղաքականության շնորհիվ Թեհրանը ներկայումս «հսկայական ազդեցութուն» ունի Իրաքում։ «Մենք ականջալուր եղանք Իրաքի և տարածաշրջանի մյուս երկրների մարդկանց կարծիքին։ Հատկապես այդ պատճառով մենք ունենք մեծ ազդեցություն, այլ ոչ նրա համար, որ մեր բանակն ուժեղ է»,- ասել է նախարարը։ Զարիֆը համոզված է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը նախկինում հայտնի էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվամբ, և կարողացավ հսկողություն սահմանել Իրաքի հյուսիսային տարածքների նկատմամբ, սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի անվտանգությանը:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ