Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածի ռմբակոծությունները և նրանց չպետք է թույլ տալ իրականացնել ցամաքային գործողություն: Գյուլը նշել է, որ կողմերը պետք է վերադառնան 2012-ի հրադադարին և կամք ցուցաբերեն բանակցությունների համար, ինչը թույլ կտա վերականգնել պաղեստինցիների օրինական իրավունքները:
Թուրքիայի նախագահը Իսրայելի և Պաղեստինի միջև ստեղծված իրավիճակը համարում է մարդկային մեծ ողբերգություն:
Գյուլը նշել է, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում աճում է լարվածությունը և այդ երկրների շարքում նշել Իրաքը, Եմենը, Լիբիան, Սիրիան, Աֆղանստանը, ՈՒկրաինան և Սոմալին: