Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունն ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից։