Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռիչարդ Միլսը՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածու

Ռիչարդ Միլսը՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածու
15.07.2014 | 12:42

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 10-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը: Նա Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալն էր:
Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ Միլսը փորձառու դիվանագետ է, աշխատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունում, ծանոթ է կովկասյան հարցերին, ենթադրաբար նաև՝ հակամարտության խնդիրներին, վերջին շրջանում էլ տեղափոխվել էր Բեյրութ:
«Բեյրութում նա զբաղվել է տարածաշրջանային խնդիրներով. գիտեք, Բեյրութը հայտնվել էր տարածաշրջանի բավական թեժ քաղաքական իրավիճակում: Վերջին շրջանում և սիրիական պատերազմի ազդեցությանը, և այնտեղ զարգացող ծայրահեղ մուսուլմանական շրջանակների զարգացումներին, ստեղծված իրադրություններին՝ այս ամենին նա ծանոթ է: Այդ առումով, կարծում եմ, և Կովկասյան տարածաշրջանի, և Միջին Արևելքի իրադարձություններին ծանոթ լինելը երևի իր նշանակման համար իբրև հիմնավորում, մեկնակետ է ծառայել: Կարծում եմ, որ այնտեղ նկատի է առնվել արձանագրված իրադարձություններին ծանոթ լինելը, այդ առումով փորձ ամբարելը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ