Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իլհամ Ալիևը մերժում է

Իլհամ Ալիևը մերժում է
15.07.2014 | 12:46

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնն ասել է, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկության շուրջ համաձայնության հասնել չի հաջողվում։
Սարգսյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման և սահմանին աճող լարվածության ֆոնին։ Ֆրանսիայի միջնորդությամբ բարձր մակարդակով բանակցությունները էապես կթուլացնեին լարվածությունը և հնարավորություն կտային վերադառնալու նախկին վիճակին: Իլհամ Ալիևը մերժում է հանդիպման առաջարկը:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ