Ղազախստանը հուլիսի 15-ից մեկ տարով ոչ վիզային ռեժիմ է սահմանել տասը երկրների քաղաքացիների համար: Ոչ վիզային ռեժիմը սահմանվել է Ղազախստանում առավել ներդրումային ակտիվություն ցուցաբերած երկրների նկատմամբ: «Ղազախստանի կառավարությունը որոշում է ընդունել առանց վիզային ռեժիմ սահմանել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մալայզիայի, ԱՄԷ-ի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի քաղաքացիների համար՝ 2014 թ. հուլիսի 15-ից մինչև 2015 թ. հուլիսի 15-ը»,- հաղորդել է Ղազախստանի առաջին փոխարտգործնախարար Ռապիլ Ժոշիբաևը ճեպազրույցի ժամանակ:
Նշված ժամանակահատվածում տասը երկրների քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական, ծառայողական և ազգային անձնագրեր, կարող են բազմիցս մեկնել-վերադառնալ Ղազախստան առանց մուտքի արտոնագրի՝ պետական սահմանն անցնելու պահից սկսած 15 օրացուցային օրվա ընթացքում: Արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաձեռնությունն ուղղված է «արտասահմանյան գործարար անձանց և զբոսաշրջիկների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն»: