Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսկանդարյանը բացառել է պատերազմի վերսկսման հավանականությունը

Իսկանդարյանը բացառել է պատերազմի վերսկսման հավանականությունը
15.07.2014 | 14:55

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հետաձգման հետ կապված կան տեխնիկական, տնտեսական, ինչպես նաև քաղաքական հարցեր, որոնք սկզբունքորեն հնարավոր է լուծել: Դա կարող է տեղի ունենալ «մոտակա օրերին կամ շաբաթներին»: Այս մասին այսօր հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի համար Հայաստանը տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում՝ ի տարբերություն ՈՒկրաինայի, և այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետագա ընթացքը կանդրադառնա նաև Հայաստանի վրա: Քաղաքագետը նկատել է, որ ներքին հակասություններ կան և ՄՄ ներսում, որոնք նույնպես կարող են խոչընդոտել ԵՏՄ-ին մեր երկրի ադամակցմանը:
Անդրադառնալով վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցող դեպքերին և ադրբեջանական դիվերսիոն խմբերի՝ Հայաստան ներթափանցմանը, քաղաքագետն ասել է, թե նման հետախուզական գործողություններ երկու կողմից էլ լինում են և նոր բան չկա: Իսկանդարյանը բացառել է նոր պատերազմի հավանականությունը: Նա նշել է, որ կապ չկա սահմանին տեղի ունեցող իրադարձությունների և ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների միջև և ասել, որ այդ երկու երկրների հարաբերությունների ջերմացում չի նկատում:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ