Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մերկել. «Դաշնակիցների նկատմամբ լրտեսությունը էներգիայի զուր վատնում է»

Մերկել. «Դաշնակիցների նկատմամբ լրտեսությունը էներգիայի զուր վատնում է»
16.07.2014 | 11:58

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրտեսական սկանդալից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել: Անցած գիշեր Օբաման Մերկելին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը ձգտում է բարելավել Գերմանիայի հետ համագործակցությունը գաղտնի ծառայությունների ոլորտում, այդ թվում՝ հետախուզության: «Նախագահը և կանցլերը կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի և Գերմանիայի համագործակցության վերաբերյալ հետախուզության ոլորտում, և նախագահն ասել է, որ երկու երկրների ղեկավարները մշտական կապի մեջ կլինեն բարելավելու համար համագործակցությունը ապագայում», -ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Անգելա Մերկելն իր հերթին կրկնել է, որ «դաշնակիցների նկատմամբ լրտեսությունը էներգիայի զուր վատնում է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին հայտնի էր դարձել Գերմանիայի հետախուզության աշխատակցի ձերբակալության մասին, որից հետո Մերկելը հայտարարել էր, որ միջադեպը կարող է խախտել վստահությունը երկու երկրների միջև:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ