Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ հետ համագործակցությունը նպաստել է ՀՀ-ում արդյունավետ կառավարմանը

ԵՄ հետ համագործակցությունը նպաստել է ՀՀ-ում արդյունավետ կառավարմանը
16.07.2014 | 18:15

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահին մաղթել է ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ:
«Եվրոպական Միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք:
Վերահաստատում եմ Եվրոպական միության հետ Հայաստանի ինչպես երկկողմ, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ