Կիևը պատրաստվում է Կրեմլից պահանջելու Եվրասիական միության ստեղծումից հետո ՈՒկրաինայի համար առաջացող ռիսկերի ցանկը: ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վասիլի Զվարիչը ասել է. «Հետագա խորհրդակցությունների (նախարարների հանդիպումը սեպտեմբերի 12-ին) և հանդիպումների ընթացքում ուկրաինական կողմը մտադիր է, և այդ իրավունքը հաստատել է Եվրահանձնաժողովը անցյալ շաբաթ, ռուսական կողմի առաջ հարց բարձրացնել հնարավոր ռիսկերի մասին Եվրասիական տնտեսական միության ստեղծումից և 2015-ի հունվարի 1-ից գործառնությունից, և նոր երկիրների անդամակցումից հետո, մասնավորապես Հայաստանի»: Կիևը մտադիր է պարզել՝ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանը հարկադրվա՞ծ է լինելու փոխել ՈՒկրաինայի հետ մաքսատուրքերը, ինչպես Առևտրի համաշխարհային կազմակերպության մյուս անդամների հետ: «Մենք գիտենք, որ Հայաստանը ևս ԱՀ-ի անդամ է»,- ասել է դիվանագետը: