ԲՌԻԿՍ-ի երկրների Ֆորտալեզա քաղաքում տեղի ունեցած սամմիթում ստորագրվել է համատեղ զարգացման բանկի ստեղծման համաձայնագիր՝ 100 միլիարդ դոլար կապիտալով: ԱՄՆ-ի համար դեռ վաղ է անհանգստանալ ԲՌԻԿՍ-ի բանկի ստեղծման հնարավոր հետևանքներից՝ ասել է լրագրողներին պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Չիմանալով խնդիրներն ու նպատակները, բանկի կառավարման պայմանները, վաղաժամ կլինի ենթադրություններ անել կամ անհանգստանալ»,-ասել է Փսակին: ԱՄՆ-ը դեռ կսպասի համաձայնագրի մանրամասներին, որ կնքել են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան:
Բանկում նախատեսվում է կապիտալի հավասար բաշխում և կառավարման հավասար իրավունքներ: Շտաբ բնակարանը կլինի Շանհայում, բանկի կառավարիչները կարող են ինքնուրույն ձևավորել վարկավորման օրակարգը: