Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կարծում է, որ ԲՌԻԿՍ-ի բանկի ստեղծմամբ վերջ կտրվի Լատինական Ամերիկայի երկրների միջազգային ֆինանսական կազմակերպություններից ունեցած կախվածությանը:
«Առաջին հերթին դա կլինի նոր տնտեսական գործիք, որպեսզի վերջ տրվի միջազգային ֆինանսական կազմակերպությունների շահագործմանը, ես կարծում եմ՝ այդ հիմնադրամը կարող է մեզ օգնել վերջ դնել ֆինանսական սպեկուլյացիաներին և տնտեսական պարտադրանքներին, որ անում են որոշ հզոր տերություններ՝ այդ նպատակով օգտագործելով իրենց կայսրությունները»,- մեջբերում է Էվո Մորալեսի խոսքերը La Segunda-ն: