Սպիտակ տունը չի հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունները, որ Իրանի միջուկային զենքի շուրջ բանակցությունները շարունակվելու են հուլիսի 20-ից հետո: Ժնևում 2013-ի նոյեմբերին ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝
Իրանը և վեցյակի երկրները մինչև հուլիսի 20-ը պետք է պատրաստեին համաձայնագիր, որը կերշխավորեր Թեհանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը և Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումը:
«Ես դեռ չեմ կարող հաստատել այդ տեղեկությունները: Պետքարտուղար Ջոն Քերին երեկ է վերադարձել Վիեննայից Վաշինգտոն, որպեսզի խորհրդակցի նախագահի հետ և խորհրդակցություններ սկսի Կոնգրեսի անդամների հետ»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջ. Էռնեստը: Նա կարևորել է, որ վեց ամսում բանակցություններում նկատելի առաջընթաց է գրանցվել. «Դեռ կան տարաձայնություններ և պետքարտուղարն ու նախագահը խորհրդակցությունների ժամանակ քննարկելու են՝ ինչպես առաջ գնալ»,-ասել է Էռնեստը: