Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆիլիպ Համոնդը լեգիտիմ չի համարում Բաշար Ասադին

Ֆիլիպ Համոնդը լեգիտիմ չի համարում Բաշար Ասադին
17.07.2014 | 12:03

Բաշար Ասադը երդմնակալությամբ ստանձնեց Սիրիայի նախագահի պաշտոնը՝ հունիսի սկզբին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: G7-ի երկրներն ընտրությունները չճանաչեցին, արդյունքները որակեցին կեղծված: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը ասել է. «Այսօրվա երդմնակալությունը և անցած ամսի ընտրությունները ժողովրդավարության ծաղրանմանություն են: Ասադը կորցրել է լեգիտիմությունը, երբ սեփական ժողովրդի դեմ բռնություններ գործադրեց: Նա զրոյական լեգիտիմություն ուներ ընտրություններից առաջ, զրոյական լեգիտիմություն ունի և այսօր: Ասադի վարչակարգը Սիրիայում ահաբեկչության աղբյուր է, այլ ոչ թե խնդրի լուծման միջոց: Սիրիան սպառնալիք է Մեծ Բրիտանիայի, տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար»,- ասել է Ֆիլիպ Համոնդը՝ ըստ ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ