Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մալայզիայի փորձագետների խումբը մեկնել է ՈՒկրաինա՝ «Բոինգի» կործանման վայր

Մալայզիայի փորձագետների խումբը մեկնել է ՈՒկրաինա՝ «Բոինգի» կործանման վայր
18.07.2014 | 11:17

Մալայզիայի իշխանություններն ՈՒկրաինայի արևելք են ուղարկել մասնագետների խումբ՝ հետաքննելու «Malaysia Airlines» ավիաընկերության օդանավի կործանման պատճառները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒկրաինայի իշխանությունները հատուկ հանձնաժողով են ստեղծել ավիավթարի հետաքննության համար:
Անջատողականների ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են հանձնաժողովին և միջազգային փորձագետներին դեպի օդանավի կործանման վայր ազատ մուտք և անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության մասին: Հետաքննությանը մասնակցելու մասին հայտարարել են ԱՄՆ-ը, ՌԴ-ն և այլ երկրներ: Հիշեցնենք, որ «Բոինգ 777-200ER»-ը կործանվել է ՈՒկրաինայի արևելյան Սնեժնոյե բնակավայրի մերձակայքում, տեղական ժամանակով մոտավորապես 18:00-ին: Օդանավի 283 ուղևորները (նրանցից երեքը մանկահասակ երեխաներ են) և անձնակազմի 15 անդամները զոհվել են:
Ընդհանուր առմամբ ինքնաթիռի մեջ եղել են 154 Նիդերլանդների քաղաքացիներ, 27՝ Ավստրալիայի, 23՝ Մալայզիայի, 11՝ Ինդոնեզիայի, 6՝ Մեծ Բրիտանիայի, 4-ական՝ Գերմանիայի և Բելգիայի, 3 ֆիլիպինցի, 1 կանադացի: Մյուսների քաղաքացիական պատկանելությունը դեռևս անհայտ է:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ