Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է

Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է
18.07.2014 | 15:22

Ցանկացած հակամարտություն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Եթե կա բանակցային գործընթաց, ինչո՞ւ պետք է ձեռք մեկնել զենքին», -ասել է դեսպանը: Դիվանագետը նշել է, որ իր երկիրը չի ցանկանում անկայունություն տարածաշրջանում և բազմիցս հայտարարել է, որ կողմերի համաձայնության պարագայում պատրաստ է նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Դեսպան Ռեյիսի խոսքով՝ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտար ուժերի տեղակայմանը: Նա վստահ է, որ օտար ուժերի տեղակայումը կվտանգի ողջ տարածաշրջանը, որի օրինակները աշխարհը տեսել է Իրաքում և Աֆղանստանում: Ռեյիսին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ ասելով, թե շփման գծում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը պետք է լուծեն Հայաստանը, Ադրբեջանը և Մինսկի խումբը: Դիվանագետը վստահություն է հայտնել, որ Հայաստան-Նախիջևան-Իրան սահմանային հատվածում որևէ իրադարձություն տեղի չի ունենա: Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե սահմանային այդ հատվածում թուրքական ստորաբաժանում կա, դեսպանը նշել է, որ առաջին անգամ է լսում «Նախիջևանում թուրքական ստորաբաժանման գոյության մասին» և վստահ չէ, թե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ