Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈԻկրաինայի դեսպանություն․ «Սա ողբերգություն է ՈԻկրաինայի և աշխարհի համար»

ՈԻկրաինայի դեսպանություն․ «Սա ողբերգություն է ՈԻկրաինայի և աշխարհի համար»
18.07.2014 | 15:33

Երեկ ՈԻկրաինայի արևելքում կործանված «Մալայզիական ավիաուղիներ»-ի Boeing-777-ը վերջին օրերին արդեն երրորդ խփված օդանավն է. հուլիսի 14-ին և 16-ին Ռուսաստանի տարածքից խփվել են ՈԻկրաինայի զինված ուժերի Ан-26 և Су-25 օդանավերը, ասված է Հայաստանում ՈԻկրաինայի դեսպանության հաղորդագրությունում:

Դեսպանությունը հայտնում է, որ օդանավը խփվել է 10 հազար 100 մետր բարձրության վրա, այն Կիևի ժամանակով ժամը 16:20 անհետացել է Դնեպրոպետրովսկի շրջանային դիսպետչերական կենտրոնի ռադարների էկրաններից: Boeing-777-ը վայր է ընկել ռուս – ուկրաինական սահմանի մերձակայքում՝ Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Գրաբովո բնակավայրից 3 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:
Օդանավի բեկորներն ընկել են «Ռուսաստանի Դաշնության սատարած ահաբեկչական խմբավորումների» օպերատիվ վերահսկողության տակ գտնվող գոտում: «Հաշվի առնելով դա՝ ՈԻկրաինայի կառավարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ պայմանավորվելու ապօրինի զինված կազմավորումների հետ և լիակատար մուտք ստանալու աղետի վայր՝ զոհվածների մարմինների ճանաչման և հայրենադարձման անհրաժեշտ գործողությունները անցկացնելու համար», - ասված է հաղորդագրությունում:
«Այս ավիաաղետը ողբերգություն դարձավ ՈԻկրաինայի և ամբողջ աշխարհի համար», - ընդգծում է Հայաստանում ՈԻկրաինայի դեսպանությունը:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ