Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում ենթադրաբար մահացած ահաբեկիչ Դոկու ՈՒմարովն է:
«Այժմ նրանց, ովքեր կցանկանային հավատալ, որ այս առնետը դեռևս ողջ է, մենք կարող ենք ցույց տալ նրան և մահից հետո: ՈՒմարովը երբեք ռազմիկ չի եղել: Նա եղել է աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ իր վրա վերցնելու գծով մասնագետ», - գրել է Կադիրովը սոցիալական ցանցում:
Ըստ նրա՝ Չեչնիայում «այլևս երբեք չեն լինի ումարովներ, բասաևներ և խատաբովներ շնորհիվ կամքի, ուժի, միասնության ու համախմբվածության»:

Ավելի վաղ արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին ՈՒմարովի մահվան մասին: Այնուհետև ուժային կառույցների ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունը, սակայն ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ապրիլի 8-ին հաստատել էր ՈՒմարովի «վնասազերծման» մասին լուրը: